Health and safety

Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի
աղբյուրից` հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ
անջատիչի միջոցով, որը տեղադրված է վարդակի
վերին մասում` էլեկտրագծերի անցկացման կանոնների
համաձայն, ինչպես նաև սարքավորումը պետք
է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության
ստանդարտների:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր,
բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ: Էլեկտրական
բաղադրիչները չպետք է հասանելի լինեն օգտագործողին
տեղադրելուց հետո: Չի կարելի օգտագործել
սարքավորումը, երբ Ձեր ձեռքերը թաց են կամ ոտաբոբիկ
եք: Չի կարելի սարքավորումը շահագործել, եթե դրա
մալուխը կամ խրոցակը վնասված են, պատշաճ կերպով չի
աշխատում, վնասված է կամ ընկել է:
Եթե էլեկտրամատակարարման հաղորդալարը
վնասված է, ապա այն պետք է փոխարինել նմանատիպ
լարով`արտադրողի կամ որակավորված անձանց կողմից`
վտանգից խուսափելու համար - կա էլեկտրահարվելու
վտանգ:
Հոսանքի մալուխը փոխելու անհրաժեշտության
դեպքում, կապ հաստատեք լիազորված սպասարկման
կենտրոնի հետ:
ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ստուգեք` արդյոք
սարքավորումն անջատված է հոսանքի մատակարարումից,
նախքան սպասարկման որևէ գործողություն
իրականացնելը. Երբեք չօգտագործել գոլորշիով մաքրող
սարքեր - կա էլեկտրահարվելու հավանականություն:
Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ
կամ սուր ծայրով մետաղյա քերիչներ վառարանի դռան
ապակին մաքրելու համար, քանի որ դրանք կարող են
քերծել մակերեսը, որի հետևանքով ապակին կարող է
կոտրվել:
Համոզվեք որ սարքավորումը սառել է, նախքան
մաքրման կամ պահպանման որևէ գործողություն
իրականացնելը - կա այրվածք ստանալու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Անջատեք սարքավորումը`
նախքան լամպը փոխելը - կա էլեկտրահարվելու վտանգ:
ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Փաթեթավորման նյութը 100%-ով վերամշակման ենթակա է և նշված է այդ նշանով
. Փաթեթավորման տարբեր մասերը պետք է հեռացնել պատշաճ կերպով և աղբի
հեռացման տեղի իրավական կանոններին համապատասխան:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՀԵՌԱՑՈՒՄ
Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից:
Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի աղբահանման կանոններին
համապատասխան: Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և
վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր համապատասխան տեղամասի կենցաղային աղբի հավաքման
ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը: Այս
սարքավորումը նշված է ըստ Եվրոպական հրահանգի 2012/19/ԵՄ, Էլեկտրական
և Էլեկտրոնային Սարքավորումներ: Համոզվելով, որ արտադրանքի հեռացումը
կատարվել է ճիշտ կերպով, դրանով օգնած կլինեք կանխելու պոտենցիալ
բացասական հետևանքները շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա:
Արտադրանքի վրա կամ դրա փաստաթղթերում նշված նշանը ցույց է տալիս
որ այն չպետք է հեռացվի որպես կենցաղային աղբ, այլ պետք է տեղափոխել
համապատասխան կենտրոն, որտեղ կատարվում է էլեկտրական և էլեկտրոնային
սարքերի վերամշակում:
ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Վառարանը նախօրոք տաքացրեք, միայն եթե նշված է պատրաստման աղյուսակում
կամ Ձեր բաղադրատոմսում: Օգտագործեք մուգ լաքապատ կամ էմալապատ թխելու
սկուտեղներ, քանի որ դրանք ավելի լավ են կլանում ջերմությունը: Այն մթերքները
որոնց եփման համար պահանջվում է երկար ժամանակ, կշարունակեն եփվել
նույնիսկ եթե գազօջախը մեկ անգամ անջատվել է:
ԷԿՈ ԴԻԶԱՅՆԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
Այս սարքավորումը համապատասխանում է Եվրոպական կանոնակարգերի հ.
65/2014, և հ. 66/2014 էկոդիզայնին` համաձայն Եվրոպական Ստանդարտի ԵՆ
60350-1:
Արտադրողը` Ուիրլփուլ ԵՄԵԱ Ս.պ.Ա.-ն հայտարարում է, որ
ռադիոէլեկտրոնային սարքավորումներով Tourmaline WiFi մոդուլի
կենցաղային տեխնիկայի այս W9I OM2 4S1 H, W9 OM2 4MS2 H,
W9 OM2 4S1 H մոդելը համապատասխանում է 2014/53/UE դիրեկտիվին:
Համապատասխանության հայտարարագրի ամբողջական տեքստն առկա է հետևյալ
կայքում. docs.whirlpool.eu
Ռադիոհաղորդիչները գործում են 2.4 ԳՀց ISM հաճախականության
տիրույթում. փոխանցված առավելագույն ռադիոհաճախականության հզորությունը
չի գերազանցում 20 դԲմ:
Այս ապրանքը ներառում է երրորդ կողմերի կողմից մշակված որոշակի
բաց կոդով ծրագրային ապահովում: Բաց կոդով լիցենզիայի օգտագործման
հայտարարությունը հասանելի է հետևյալ կայքում: docs.wh
irlpool.eu
400011219201