Use and care guide
HY
3
Առողջության և Անվտանգության ուղեցույց
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս հրահանգները:
Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում անդրադառնալու
համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում են
կարևոր անվտանգության նախազգուշացումներ, որոնք պետք
է դիտարկել ցանկացած ժամանակ: Արտադրողը որևէ
պատասխանատվություն չի կրում այս անվտանգության
ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ պատշ աճ օգտագործման
և վերահսկողության համակարգի սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է հեռու
պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-8 տարեկան)
պետք է հեռու պահել սարքավորումից և շարունակաբար
վերահսկել: 8 տարեկան և ավելի երեխաները, ինչպես նաև այն
անձիք ովքեր ունեն թույլ ֆիզիկական, զգայական և մտավոր
կարողություններ և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի
պակաս, կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են թե
ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները չպետք է
խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և պահպանումը չպետք
է իրականացվի երեխաների կողմից առանց խորհրդատվության:
ՆԱ Խ Ա Զ Գ Ո Ւ Շ ԱՑՈՒ Մ. Ս ա ր ք ա վ ո ր ո ւ մ ը և դ ր ա պ ա ր ա գ ա ն ե ր ը
տաքանում են օգտագործման ժամանակ: Պետք է անել այնպես,
որպեսզի խուսափեք տաքացած մասերին դիպչելուց: 8
տարեկանից փոքր երեխաներին չպետք է թույլ տալ մոտենալ
առանց հսկողության:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Եթե սալօջախի մակերեսը ճաքած է,
ապա մի օգտագործեք սարքավորումը, քանի որ կա
էլեկտրահարվելու վտանգ:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հրդեհի վտանգ. չի կարելի
առարկաներ դնել պատրաստման համար նախատեսված
մակերեսներին:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Պատրաստման գործընթացը պետք է
վերահսկել: Կարճաժամկետ պատրաստման գործընթացը պետք
է անընդհատ վերահսկել:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Յուղով և ձեթով պատրաստման
գործ ընթացն առանց հսկողության թողնելը կարող է վտանգ ավոր
լինել, քանի որ կա հրդեհի վտանգ: ԵՐԲԵՔ չփորձեք կրակը
մարել ջրով. փոխարենը` անջատեք սարքավորումը, իսկ հետո
կրակը ծածկեք կափարիչով կամ հրդեհային անվտանգության
ծածկոցով:
Չի կարելի սալօջախն օգտագործել, որպես աշխատանքային
մակերես կամ հենարան: Հագուստը կամ այլ դյուրավառ
նյութերը հեռու պահեք սարքավորումից մինչև դրա բոլոր
բաղադրիչներն ամբողջությամբ սառչեն - կա հրդեհի վտանգ:
Մետաղական առարկաները, ինչպիսիք են դանակները,
պատառաքաղները, գդալները և կափարիչները չպետք է դնել
սալօջախի մակերեսին, քանի որ դրանք կարող են տաքանալ:
Օգտագործելուց հետո, անջատեք սալօջախի էլեմենտն իր
վերահսկողությունից:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված չէ
արտաքին անջատման սարքով շահագործելու համար, ինչպիսիք
են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում և
նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար, ինչպիսիք
են` խանութներում, գրասենյակներում և այլ աշխատանքային
միջավայրերում աշխատակազմի համար նախատեսված
խոհանոցային տարածքներում, գյուղատնտեսական տներում,
հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի միջավայրերի
հաճախորդների կողմից:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի անձիք.
կա վնասվածք ստանալու հավանականություն. Փաթեթավորումից
հանելու և տեղադրելու համար օգտագործեք պաշտպանիչ
ձեռնոցներ. կա կտրվածք ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը (առկայության
դեպքում), էլեկտրամիացումները և վերանորոգման
աշխատանքները պետք է իրականացվեն որակավորված
տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել կամ փոխել սարքի
որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի ձեռնարկում նշված չէ:
Երեխաներին պետք է հեռու պահել տեղադրման վայրից:
Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո պետք է
համոզվել, որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ:
Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր
մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության
հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը
(պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն) պետք է պահել,
որպեսզի դրանք հասանելի չլինեն երեխաներին. Կա շնչահեղձ
լինելու հավանականություն: Սարքավորումը չպետք է միացված
լինի հոսանքին նախքան տեղադրելը. կա էլեկտրահարվելու
հավանականաություն: Տեղադրման ընթացքում համոզվեք որ
սարքավորումը չի վնասել հոսանքի մալուխը. կա
էլեկտրահարվելու հավանականաություն: Ակտիվացրեք
սարքավորումը միայն, երբ տեղադրումն ավարտել եք:
Կատարեք խցիկի կտրման աշխատանքները` նախքան
սարքավորումը տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և
թեփը:
Եթե սարքավորումը տեղադրված չէ ջեռոցի վերևում, ապա
անհրաժեշտ է բաժանարար պանել (ներառված չէ) տեղադրել
խցիկի մեջ` սարքավորման մեջ:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Անհրաժեշտ է սարքավորումն անջատել հոսանքի աղբյուրից`
հանելով խրոցակը, կամ բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը
տեղադրված է վարդակի վերին մասում` էլեկտրագծերի
անցկացման կանոնների համաձայն, ինչպես նաև սարքավորումը
պետք է հողանցվի` համաձայն ազգային անվտանգության
ստանդարտների: