Instruction for Use

4
HY
- Ֆերմերների տներ;
- Հյուրանոցների, մոթելների և այլ բնակելի
միջավայրերի հաճախորդների կողմից:
- Գիշերակացի և նախաճաշի համար նախատեսված
վայրեր:
Այս սարքավորումը նախատեսված է բացառապես
տնային օգտագօրծման համար, այլ ոչ թե
պրոֆեսիոնալ օգտագործման:
Չի կարելի սարքն օգտագործել դրսում:
Չի կարելի պահել պայթուցիկ կամ դյուրավառ
նյութեր, ինչպիսիք են աերոզոլների տարաները,
ինչպես նաև դնել կամ օգտագործել բենզին կամ այլ
դյուրավառ նյութեր սարքի մոտ, քանի որ հրդեհ
կարող է բռնկվել, եթե սարքավորումը պատահաբար
միացած լինի:
Այլ օգտագործում չի թույլատրվում (օր.` տաքացնել
սենյակները):
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք: Պետք է օգտագործել պաշտպանիչ
ձեռնոցներ սարքը փաթեթավորումից հանելու և
տեղադրելու համար:
Այս սարքավորումը նախատեսված է ներկառուցված
օգտագործման համար: Այն չի կարելի օգտագործել
ազատ դրված վիճակում:
Տեղադրումը և վերանորոգումը պետք է
իրականացվի որակյալ տեխնիկի կողմից ըստ
արտադրողի ցուցումների և տեղի անվտանգության
կանոնների: Չի կարելի վերանորոգել կամ փոխել
սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ:
Երեխաները չպետք է կատարեն տեղադրման
աշխատանքներ: Հեռու պահել երեխաներին
սարքավորումը տեղադրելիս: Փաթեթավորման
նյութերը (պլաստմասե արկղեր, պենոպոլիստիրոլե
մասեր և այլն) պետք է հեռու պահել երեխաներից
տեղադրման ժամանակ և դրանից հետո:
Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո
պետք է համոզվել, որ այն չի վնասվել
տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում կապ
հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման
Ծառայության հետ:
Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին
նախքան տեղադրելը:
Տեղադրման ընթացքում համոզվեք որ սարքավորումը
չի վնասել հոսանքի մալուխը:
Ակտիվացրեք սարքավորումը միայն երբ
տեղադրումն ավարտել եք:
Տեղադրելուց հետո վառարանի հատակն այլևս
չպետք է հասանելի լինի:
Կատարեք խցիկի կտրումը նախքան սարքավորումը
կահույքի մեջ տեղադրելը և զգուշորեն հեռացրեք
փայտի տաշեղները և թեփը:
Չի կարելի խոչընդոտել այն մինիմում
հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և
վառարանի վերևի ծայրի միջև:
Տեղադրելու ժամանակ հեռացրեք միայն դրա
փրփրապոլիստիրոլե հիմքը:
Սարքը չի կարելի տեղադրել դեկորատիվ դռան
հետևում - հրդեհի բռնկման վտանգ կա:
Սարքավորումը փաթեթավորումից հանելուց հետո
համոզվեք, որ սարքավորման դուռը պատշաճ
փակվում է:
Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի
կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների
Սպասարկման Ծառայության հետ:
ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐ
Որպեսզի տեղադրումը իրականացվի գործող
անվտանգության կանոնակարգերին
համապատասխան, բազմաբևեռ անջատիչ է
հարկավոր նվազագույնը 3մմ կոնտակտային անցքով
և սարքը պետք է հատակին դրված լինի:
Եթե հոսանքի մալուխը վնասվել է, փոխարինեք այն
դրան համարժեք մալուխով: Հոսանքի մալուխը պետք
է փոխի միայն որակավորված տեխնիկը ըստ
արտադրողի ցուցումների և ընթացիկ
անվտանգության կանոնների: Կապ հաստատեք
լիազորված սպասարկման կենտրոնի հետ:
Սարքը պետք է հնարավոր լինի անջատել հոսանքից՝
խրոցակը հանելով, եթե խրոցակը հասանելի է կամ
հասանելի բազմաբևեռ անջատիչի միջոցով, որը
տեղադրված է վարդակի վրա էլեկտրաէներգիայի
անվտագության տեղական չափանիշներին
համապատասխան:
Տեխնիկական տվյալների սանդղակը գտնվում է
գազօջախի առջևի ծայրին (տեսանելի է, երբ դուռը
բաց է):
Հոսանքի մալուխը փոխելու անհրաժեշտության
դեպքում, կապ հաստատեք լիազորված սպասարկման
կենտրոնի հետ:
Անհրաժեշտ է կապ հաստատել որակավորված
տեխնիկի հետ, եթե նախատեսված խրոցակը չի
համապատասխանում Ձեր վարդակին:
Հոսանքի մալուխը պետք է բավականաչափ երկար
լինի սարքին միացնելու համար: Չի կարելի քաշել
հոսանք մատակարարող մալուխը:
Չի կարելի օգտագործել երկարացման լարեր,
բազմաթիվ վարդակներ կամ ադապտերներ:
Չի կարելի օգտագործել սարքավորումը, եթե այն
ունի վնասված լարեր կամ վարդակ, կամ եթե այն
պատշաճ կերպով չի աշխատում, կամ եթե այն
վնասվել կամ ընկել է: Անհրաժեշտ է լարը հեռու
պահել տաք մակերեսներից:
Էլեկտրական բաղադրիչները չպետք է հասանելի