Setup and user guide

2
ՊԱՐԱԳԱՆԵՐ
ՊՏՏՎՈՂ ՍԿԱՎԱՌԱԿ
Տեղադրված իր հենակի վրա՝ ապակե
պտտվող սկավառակը հնարավոր է
օգտագործել բոլոր պատրաստման
մեթոդների համար:
Պտտվող սկավառակը մշտապես պետք է կիրառվի որպես
հիմնական ափսե այլ տարաների և պարագաների համար:
ՊՏՏՎՈՂ ՍԿՈՒՏԵՂԻ ՀԵՆԱԿ
Հենակը կիրառեք միայն ապակե պտտվող
սկավառակի համար:
Այլ պարագաներ չի կարելի դնել
հենակին:
ՉԻՊՍԻ ԱՓՍԵ
Միայն նշված գործառույթների դեպքում
կիրառել:
Չիպսի ափսեն պետք է մշտապես
տեղադրվի ապակե պտտվող սկավառակի
կենտրոնում և կարելի է նախապես
տաքացնել, երբ այն դատարկ է՝ կիրառելով միայն այս
նպատակի համար նախատեսված հատուկ գործառույթը: Մթերքը
անմիջապես չիպսի ափսեի վրա տեղադրեք:
ՉԻՊՍԻ ԱՓՍԵԻ ԲՌՆԱԿ
Օգտակար է տաք չիպսի ափսեն
վառարանից հանելու համար:
ՑԱՆՑԵ ԴԱՐԱԿ
Սա թույլ է տալիս մթերքը խորովելու
ցանցին մոտ տեղադրել Ձեր
կերակրատեսակը լավ կարմրացնելու
համար:
Ցանցե դարակը տեղադրեք պտտվող
սկավառակի վրա՝ համոզվելով, որ այն չի դիպչում որևէ այլ
մակերեսի:
Պարագաների քանակը և տեսակը կարող է տարբերվել` կախված
գնված մոդելից:
Մյուս պարագաները որոնք տրամադրված չեն, առանձին կարող եք
գնել Վաճառված ապրանքների սպասարկման Ծառայությունից:
Մի շարք պարագաներ կան վաճառքի: Նախքան գնելը
համոզվեք, որ դրանք նախատեսված են միկրոալիքային
վառարանի օգտագործման համար և դիմակայուն են վառարանի
ջերմաստիճանին:
Մթերքի և ըմպելիքների համար նախատեսված մետաղական
տարաները չի կարելի օգտագործել միկրոալիքային
վառարանում:
Մշտապես համոզվեք, որ մթերքը և պարագաները չեն դիպչում
վարառանի ներսի պատերին:
Նախքան վառարանը միացնելը մշտապես համոզվեք, որ
պտտվող սկավառակը ազատ պտտվում է: Հոգ տարեք, որպեսզի
պտտվող սկավառակը չխախտվի իր տեղից այլ պարագաներ
մտցնելիս կամ հանելիս: