Instruction for Use

HY3
- Չի կարելի օգտագործել գոլորշիով մաքրող սարք :
- Չի կարելի դիպչել գազօջախին ջերմային մշակման փուլի ժամանակ : Հեռու
պահեք երեխաներին գազօջախից ջերմային մշակման փուլի ժամանակ ( միայն
Ջերմային մշակման գործառույթ ունեցող գազօջախների դեպքում ):
- Ջերմաստիճանի փորձարկման սարքն օգտագործեք միայն այս գազօջախի համար :
- Չի կարելի օգտագործել կոպիտ հղկող մաքրիչներ կամ սուր ծայրով մետաղյա
քերիչներ գազօջախի դռան ապակին մաքրելու համար, քանի որ դրանք կարող են
քերծել մակերեսը , որի հետևանքով ապակին կարող է կոտրվել :
- Համոզվեք որ սարքավորումն անջատված է նախքան լամպը փոխելը , որպեսզի
խուսափեք էլեկտրահարվելու հավանականությունից :
- Չի կարելի օգտագործել ալյումինե փայլաթիթեղ պատրաստման կաթսայի մեջ
մթերքը ծածկելու համար ( միայն պատրաստման կաթսա ունեցող գազօջախների
դեպքում ):
- Օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ փաթեթավորումից հանելու և
տեղադրման գործողություններն իրականացնելու համար :
Կենցաղային տեխնիկայի դեն նետումը ( հեռացումը )
- Այս սարքավորումն արտադրված է վերամշակվող կամ վերաօգտագործվող նյութերից : Դրա հեռացումն անհրաժեշտ է կատարել տեղի
աղբահանման կանոններին համապատասխան : Նախքան դեն նետելը հանեք էլեկտրամատակարարման մալուխը :
- Կենցաղային էլեկտրատեխնիկաների վերանորոգման և վերամշակման վերաբերյալ ինֆորմացիա ստանալու համար անհրաժեշտ է կապ
հաստատել Ձեր տեղամասի կենցաղային աղբի հավաքման ծառայության հետ կամ դիմել այն խանութը որտեղից գնել եք սարքավորումը :
Գազօջախը փաթեթավորումից հանելուց հետո , համոզվեք որ այն չի վնասվել տեղափոխման ժամանակ և դռներն էլ ճիշտ են փակվում :
Խնդիրների դեպքում կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության հետ :
Տեղադրելու ժամանակ , վնաս պատճառելուց խուսափելու համար , հեռացրեք միայն դրա փրփրապոլիստիրոլե հիմքը :
ԽՑԻԿԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Խոհանոցային սարքերը որոնք դիպչում են գազօջախին պետք էլինեն ջերմադիմացկուն ( մինիմում 90°C):
Կատարեք խցիկի կտրումը նախքան գազօջախը տեղադրելը և հեռացրեք փայտի տաշեղները և թեփը :
Տեղադրելուց հետո գազօջախի հատակն այլևս չպետք է հասանելի լինի :
Սարքավորման ճիշտ գործարկման համար անհրաժեշտ է չխոչընդոտել այն մինիմում հեռավորությանը որ կա խոհանոցի կահույքի և
գազօջախի վերևի ծայրի միջև :
ԷԼԵԿՏՐԱՄԻԱՑՈՒՄ
Համոզվեք , որ սարքավորման տվյալների սանդղակի վրա նշված լարումը նույնն է հիմնական լարման հետ : Տվյալների սանդղակը գտնվում է
գազօջախի առջևի ծայրին ( տեսանելի է երբ դուռը բաց է ):
Հոսանքի մալուխի փոխումը ( տեսակը H05 RR-F 3 x 1.5 մմ
2
) պետք է իրականացվի որակավորված էլեկտրիկի կողմից : Կապ
հաստատեք լիազորված սպասարկման կենտրոնի հետ :
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
Նախքան օգտագործելը .
- Հեռացրեք ստվարաթղթե պաշտպանիչ կտորները , պաշտպանիչ թիթեղը և կպչուն պիտակները պարագաների վրայից :
- Հեռացրեք ջեռոցից պարագաները և տաքացրեք այն 200° մոտավորապես մեկ ժամ ` պաշտպանիչ քսուքից և մեկուսիչ նյութերից
առաջացած հոտը վերացնելու համար :
Օգտագործման ժամանակ .
- Մի դրեք ծանր առարկաներ դռան վրա , քանի որ դրանք կարող են վնասել այն :
- Մի կառչեք դռնից կամ ինչ - որ բան կախեք բռնակից :
- Մի ծածկեք գազօջախի ներսը ալյումինե փայլաթիթեղով :
- Երբեք ջուր չլցնեք տաք գազօջախի մեջ ; սա կարող է վնասել էմալի ծածկույթը :
- Չի կարելի քաշել կաթսաները կամ թավաները գազօջախի ներքևի հատվածով , քանի որ այն կարող է վնասել էմալի ծածկույթը :
- Համոզվեք , որ այլ սարքավորումների էլեկտրական մալուխները չեն դիպչում գազօջախի տաք հատվածներին կամ չեն մնացել դռան
արանքում :
- Չի կարելի գազօջախը մթնոլորտային երևույթների ազդեցության տակ թողնել :
ՏԵՂԱԴՐՈՒՄ