Instruction for Use
8
Միացնել Ճկուն տարածք գործառույթը:
1. Միացնել սալօջախը.
2. Սեղմեք կառավարման կոճակը օգտագործվող Ճկուն տարածքի տեսակի համար (ուղղահայաց ձախ, ուղղահայաց աջ): Երկու
տարածքները կկապվեն միմյանց և էկրանին կցուցադրվի “0”.
3. Օգտագորելով թերթիչը՝ ընտրեք Ձեզ անհրաժեշտ հզորության մակարդակը:
Անջատել Ճկուն տարածք գործառույթը:
Սեղմեք կառավարման կոճակը գործող Ճկուն տարածքի համար: պատրաստման գոտիները կվերադառնան իրենց առանձին
գործարկման ռեժիմին:
Ճկուն տարածք գործառույթը նույնպես կանջատվի, երբ պաատրաստման ավարտին սալօջախը անջատվի:
Լավագույն արդյունքների համար միշտ ծածկեք մեկ կամ մի քանի տեղեր, որոնք նշված են ապակե մակերեսին կամ Ճկուն
տարածքի ներսում:
DYNAMIC SURFACE ԳՈՏԻ
Երբ ընտրում եք Dynamic Surface տարածքը, կարող եք վերահսկել ամբողջ սալօջախի մակերեսը միևնույն հզորության
մակարդակում:
Թերթիչներից յուրաքանչյուրը կարող է կիրառվել հզորությունը վերահսկելու համար: Այս գործառույթի օգտագործումը
իդեալական է պատրաստման գոտին ընդարձակելու համար ՝ հնարավորություն ունենալով տեղադրել թավաները որտեղ, որ
ուզում եք ամբողջ տարածքի ներսում: Այն նաև կատարյալ է մեծ, օվալաձև կամուղղանկյուն թավաների կամ խորովելու
թավաների համար:
Ծածկելով ամբողջ ակտիվ տարածքը՝ հնարավոր է հասնել առավելագույն առկա հզորության: