User Manual

Table Of Contents
aeno.com/documents 51
օգտագործեք մաքրող և լվացող միջոցներ: Չի թույլատրվում սարքը ուտիլիզացնել
չսորտավորված քաղաքային թափոնների հետ միասին, քանի որ դա կվնասի շրջակա
միջավայրին: Ճիշտ ուտիլիզացման ավելի մանրամասն տեղեկությունների համար
անհրաժեշտ է դիմել թափոնների հավաքման և արտահանման տեղական
կազմակերպություն: Թույլ մի տվեք երեխաներին խաղալ սարքի հետ: Կա լուրջ
վնասվածքներ և էլեկտրական հոսանքի հարված ստանալու վտանգ: Այս սարքը
նախատեսված է բացառապես մեծահասակների օգտագործման համար։
Սույն փաստաթղթում պարունակվող նախազգուշացումները, նախազգուշական
միջոցները և հրահանգները չեն կարող պարունակել բոլոր հնարավոր վտանգավոր
իրավիճակները։ Սարքը օգտագործելիս պետք է առաջնորդվել ողջախոհությամբ:
Օդի մաքրիչի կառուցվածքը (տես նկար а)
(1) օդային խորշիկ, (2) – շարժական առջեևի վահանակ, (3) – HEPA-զտիչ, (4) պլաստմասե
խցաններ, (5) – մաքրված օդի դուրս գալու համար անցքեր, (6) – պատյան, (7) – տեղադրման
հեղույսներ, (8) – տակդիր, (9) – պատի ամրակ:
Սարքի աշխատանքի նախապատրաստումը (տես նկար а)
Օգտագործելուց առաջ հեռացրեք HEPA-զտիչի փաթեթավորումը: Դրա համար նախ
համոզվեք, որ օդի մաքրիչը անջատված է ցանցից: Այնուհետև նրբորեն հեռացրեք առջևի
վահանակը (2), բռնեք գործվածքե օղակներից և դուրս հանեք HEPA-զտիչը (3): Հեռացրեք
զտիչի փաթեթավորումը: Դրանից հետո HEPA-զտիչը (3) դրեք տեղը և փակեք այն ճակատային
վահանակով (2):
Կա մաքրիչի տեղադրման երկու տարբերակ.
տակդիրի վրա՝ տեղադրեք խցանները (4) տակդիրի բաց ծայրերում (8): Տակդիրը երեք
տեղադրման հեղույսներով (7) միացրեք մաքրիչի պատյանին (6):
պատին՝ ամրացրեք ամրակը (9) պատի ընտրված տեղում (հատակից 170 սմ-ից ոչ ցած):
Մաքրիչի պատյանի հետևի վահանակին (6) ձգեք երեք տեղադրման հեղույսներ (7):
Տեղադրման հեղույսների գլուխները (7) դրեք մաքրիչի հետևի վահանակի արդեն պատին
ամրացված ամրակի ակոսների (9) մեջ: