Health and safety

HY
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
ԿԱՐԵՎՈՐ Է ԿԱՐԴԱԼ ԵՎ ԴԻՏԱՐԿԵԼ
Նախքան սարքի օգտագործումը, ընթերցեք այս
հրահանգները: Պահեք դրանք ձեռքի տակ` հետագայում
անդրադառնալու համար:
Այս ցուցումներն ու սարքավորումները պարունակում
են կարևոր անվտանգության նախազգուշացումներ,
որոնք պետք է դիտարկել ցանկացած ժամանակ:
Արտադրողը որևէ պատասխանատվություն չի կրում այս
անվտանգության ցուցումներին չհետևելու, սարքերի ոչ
պատշաճ օգտագործման և վերահսկողության համակարգի
սխալ տեղադրման համար:
Շատ փոքր երեխաներին (0-3 տարեկան) պետք է
հեռու պահել սարքավորումից: Փոքր երեխաներին (3-
8 տարեկան) պետք է հեռու պահել սարքավորումից
և շարունակաբար վերահսկել: 8 տարեկան և ավելի
երեխաները, ինչպես նաև այն անձիք ովքեր ունեն թույլ
ֆիզիկական, զգայական և մտավոր կարողություններ
և սարքերի վերաբերյալ փորձի և գիտելիքի պակաս,
կարող են առնչվել այդ սարքերի հետ, եթե նրանց
տրվել է դրանց օգտագործման համար անհրաժեշտ
անվտանգության ցուցումներ, ինչպես նաև գիտակցում են
թե ինչպիսի վտանգ են դրանք պարունակում: Երեխաները
չպետք է խաղան սարքերի հետ: Դրանց մաքրումը և
պահպանումը չպետք է իրականացվի երեխաների կողմից
առանց խորհրդատվության:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այս սարքավորումը նախատեսված
չէ արտաքին անջատման սարքով շահագործելու համար,
ինչպիսիք են` ժամանակաչափը կամ հեռակառավարվող
համակարգը:
Այս սարքավորումը նախատեսված է կենցաղում
և նմանատիպ միջավայրերում օգտագործելու համար,
ինչպիսիք են` խանութներում, գրասենյակներում և
այլ աշխատանքային միջավայրերում աշխատակազմի
համար նախատեսված խոհանոցային տարածքներում,
գյուղատնտեսական տներում, հյուրանոցների, մոթելների
և այլ բնակելի միջավայրերի հաճախորդների կողմից:
Այս սարքավորումը նախատեսված չէ մասնագիտական
օգտագործման համար: Չի կարելի սարքն օգտագործել
դրսում:
Այս սարքավորումը նախատեսված է օգտագործելու
բացառապես գինու պահպանման համար: Շշերը մշտապես
դրեք առանց փաթեթավորման, տակառի կամ արկղերի:
Տարողությունը նշված է «Գինու շշերի պահեստավորում»
բաժնում:
Սարքավորման ներսում գտնվող լամպը հատուկ
նախագծված է կենցաղային տեխնիկայի համար և հարմար
չէ սենյակի ընդհանուր լուսավորման համար (ԵՀ Կանոն
244/2009)
Սարքավորումը նախատեսված է շահագործել այն
վայրերում, որտեղ շրջակա միջավայրի ջերմաստիճանը
գալիս է հետևյալ տիրույթներից` ըստ գնահատման
սանդղակի վրա նշված կլիմայական դասի:
Սարքը չի կարող աշխատել, եթե այն երկար
ժամանակ մնացել է տվյալ տիրույթում չնախատեսված
ջերմաստիճանի ներքո:
Շրջակա միջավայրի ջերմաստիճանի կլիմայական դասը.
SN: 10-ից 32°C;  N: 16-ից 32°C
ST: 16-ից 38°C;  T: 16-ից 43°C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-
ներ: Սառեցման նյութը պարունակում է R600a
(HC): Մեթիլպրոպան պարունակող սարքեր
(R600a). Մեթիլպրոպանը բնական գազ է
առանց շրջակա միջավայրի ազդեցության,
բայց դյուրավառ է: Հետևաբար համոզվեք, որ
սառեցնող նյութի խողովակները վնասված չեն`
հատկապես սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի
սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար
նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել
խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ
սառեցման գործընթացն արագացնելու համար,
բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի
կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման
խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված
տիպի սարքեր չեն:
Չի կարելի պահել պայթուցիկ նյութեր, ինչպիսիք
են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ
օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ:
Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Գինու պահեստը պետք է օգտագործվի միայն շշերի
պահպանման համար, չի կարելի այնտեղ որևէ տեսակի
մթերք դնել:
Պենտաֆտորբութանն օգտագործվում է որպես
ուռացնող նյութ մեկուսացման փրփուրի մեջ և
այն դյուրավառ գազ է:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
հանելուց հետո պետք է համոզվել, որ այն չի
վնասվել տեղափոխման ժամանակ: Խնդիրների դեպքում
կապ հաստատեք մատակարարի կամ Ձեր մոտակա
Վաճառված Ապրանքների Սպասարկման Ծառայության
հետ: Տեղադրելուց հետո, փաթեթավորման նյութերը
(պլաստմաս, փրփրապլաստմասե մասեր և այլն)
պետք է պահել, որպեսզի դրանք հասանելի չլինեն
երեխաներին. Կա շնչահեղձ լինելու հավանականություն:
Սարքավորումը չպետք է միացված լինի հոսանքին նախքան
տեղադրելը. կա էլեկտրահարվելու հավանականաություն:

Summary of content (4 pages)